• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Նիդերլանդների դեսպանների այցելությունն Ալմելո

28 հուլիսի, 2020
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 28-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը այցելեցին հայաշատ Ալմելո քաղաք։ 

Դեսպաններն Ալմելոյի հայ առաքելական եկեղեցում հանդիպում ունեցան եկեղեցական խորհրդի անդամների և եկեղեցուն կից գործող կառույցների՝ կիրակնօրյա դպրոցի, երգչախմբի ղեկավարների հետ՝ եկեղեցական խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիի գլխավորությամբ։ 

Ողջունելով դեսպան Սխերմերսին Ալմելոյի հայկական եկեղեցում և նիդերլանդահայ կառույցների հետ նրա հանդիպումների շարքը, Տիգրան Բալայանը շեշտեց, որ կարևոր ավանդույթ է ձևավորվում, երբ Հայաստան մեկնելուց առաջ արտերկրյա դեսպանները հանդիպումներ են անցկացնում իրենց երկրի հայ համայնքների հետ՝ նրանց ծրագրերին և ակնկալիքներին ծանոթանալու և համատեղ նախագծեր քննարկելու նպատակով։ «Որքանով տեղյակ եմ, Ձեզնից առաջ միայն Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններն են մեկնելուց առաջ հանդիպումներ ունենում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, ուստի, եվրոպական երկրների մեր գործընկերների համար այս փորձը կարող է օրինակելի լինել», ասաց դեսպան Բալայանը։

Այնուհետև դեսպաններ Բալայանն ու Սխերմերսը շրջայց կատարեցին եկեղեցում և հարակից տարածքում, ապա հանդիպում ունեցան Ալմելոյի ՀՄԸՄ, ՀԲԸՄ, ՀՕՄ և Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ 

Նիդերլանդների դեսպանին ներկայացվեց Ալմելոյի հայ համայնքի պատմությունը, գործունեությունը, քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրումը։ 

Ալմելոյում դեսպանները քննարկում ունեցան նաև Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնախմբի անդամների հետ։ 

Դեսպանների օրակարգում էր նաև Ալմելոյի հայ գործարարների հետ հանդիպումը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում գործունեություն ծավալելու ուղիների և այդ հարցում դեսպանությունների կողմից աջակցության շուրջ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: